Ռուսաստանը շուտով կսկսի լողացող ատոմակայանների զանգվածային արտադրությունը։ «Ես նաև կավելացնեմ, որ մենք մշակում ենք ինչպես փոքր ցամաքային, այնպես էլ լողացող ԱԷԿ-ների նախագծեր։ «Ռոսատոմի» ղեկավարը հենց նոր մեզ ասաց այս մասին։ Մենք շատ շուտով կսկսենք դրանց զանգվածային արտադրությունը»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Համաշխահային ատոմային շաբաթ» միջազգային ֆորումում։               
 

Այսօրվա միակ, կրկնում եմ՝ միակ թեման պետք է իմպիչմենտը լիներ

Այսօրվա միակ, կրկնում եմ՝ միակ թեման պետք է իմպիչմենտը լիներ
19.09.2025 | 13:05

Տեր Արամ քահանա Ասատրյանի ու Մկրտիչ Արզումանյանի՝ վերջին շրջանում ի ցույց դրված իշխանահաճո վարքագիծը պատահականություն չէ։ Դա հասարակական ավելի լայն շերտերում դրսևորվող գործընթացի արտահայտություն է. տեսնելով, որ իշխանությունն ուժեղանում է, վստահ քայլերով գնում դեպի ընտրություններ՝ մարդիկ սկսում են պատրաստվել ապագա իրողություններին։

Գնացեք մարզեր ու տեսեք, թե ինչ է կատարվում։

Գնացեք և տեսեք, թե որքան մարդ է սկսել ՔՊ-ի օգտին աշխատել՝ հուսալով, որ խորհրդարանական ընտրություններից հետո իրենց էլ մի բան բաժին կհասնի։

Նիկոլը լավ գիտի, թե ինչ է անում։ Իմացածն էլ լավ է անում։

Իսկ ինչո՞վ է զբաղված ընդդիմությունը։ Ամեն ինչով՝ բացի Նիկոլին իշխանազրկելուց։

Թողնես՝ օրերով ու շաբաթներով Մկոյին քննադատեն ու խայտառակեն, հետո՝ Տեր Արամին, հետո՝ մեկ ուրիշի։

Քիչ առաջ էլ տեսա, որ ուրախության նոր առիթ ենք ստացել՝ ինչ-որ մեկին արձակուրդ են ուղարկել…

Հրաշալի։ Ընդդիմության բացարձակ մեծամասնությունն ամեն ինչից խոսում է, բացի Նիկոլին հեռացնելու իրական ծրագրերից։

Մինչդեռ, այսօրվա միակ, կրկնում եմ՝ միակ թեման պետք է իմպիչմենտը լիներ։

Պետք է սպասվող խորհրդարանական լսումները լինեին, դրան հետևող հնարավոր զարգացումները։ Մնացած բոլոր թեմաները պետք է տեղավորվեն և/կամ բխեցվեն այս գլխավոր օրակարգի տրամաբանությունից։

Ի՞նչ Մկո, ի՞նչ Տեր Արամ… Ինչի՞ մասին եք ամբողջ օրը խոսում, հարգելի գործընկերներ։

Հասկանում եմ՝ կոմֆորմիստ հոգևորականին ու դերասանին հեշտ է խայտառակելը, նրանց ֆոնին ակտիվ ու սկզբունքային գործիչ լինելը (կներեք, որ ստիպված եմ այսպես ասել), բայց եկեք խոստովանենք, որ դա էլ է փախուստի ձև։ Իրական պայքարից փախուստի ձև։ Փոխանակ Նիկոլի դեմ գործենք (այդ թվում և ես), հաճախ նրա դրսևորումների դեմ ենք կռիվ տալիս։ Ցավում եմ, որ ամեն ինչ այսպես դասավորվեց։

Ի դեպ, հետաքրքիր է՝ Տեր Արամը կարգալույծ կարվի՞, թե՞ ոչ։ Չնայած՝ մինչ օրս եթե դեռ եկեղեցում է, արդեն իսկ շատ բան է պարզ։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1217

Մեկնաբանություններ